top of page

Նախապատմություն

Նախապատմություն

 Կազմակերպության հիմնադիր նախագահ Ալլա Խաչատրյանը հետերկրաշարժյան   տարիներին   հոգեբանական և  սոցիալական  աշխատանքներ է   տարել երկրաշարժից  տուժված  Շիրակի  մարզի   բնակչության  շրջանում:

   Լենինականի  ծերերի տուն-ինտերնատ այցից հետո, տեսնելով տարեց մարդկանց լքված, հուսահատ վիճակը  որոշեց  ստեղծել  միայնակ տարեցների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություն, որը կնպաստեր տարեց մարդկանց  ինտեգրմանը և  բարոյահոգեբանական  վիճակի կայունացման:

Պատմություն

Կազմավորման  պահից՝ 2000թ-ից, կազմակերպությունը գործել է որպես միայնակ տարեցների  բարեգործական հասարակական կազմակերպություն՝ նպատակ ունենալով նպաստել Շիրակի մարզի միայնակ տարեցների բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը և ազատ ժամանցի ու զբաղվածության կազմակերպմանը և ինտեգրմանը հասարակություն:     

 Գործունեության  ընթացքում տարեցների ինտեգրումը  հասարակության մեջ ապահովելու  համար անհրաժեշտություն առաջացավ զբաղվել նաև միջսերնդային և միջմշակութային կապերի ամրապնդմամբ,   տեղեկատվության ու փորձի փոխանակմամբ:

    Արդյունքում,  2005թ-ից  կազմակերպությունը   վերանվանվել և գործում է որպես «Արաքս Կենտրոն» բարեգործական  հասարակական կազմակերպություն, աշխատելով հասարակության երեք սերունդների ռիսկային խմբերի հետ` պաշտպանելով նրանց շահերը, իրավունքները՝ ինտեգրելով հասարակական ակտիվ կյանք: Իր կանոնադրական նպատակների իրականացման  համար  կազմակերպությունը կյանքի է կոչել բազմաթիվ և բազմաբնույթ սոցիալական, կրթական, դիտորդական,մշակութային ծրագրեր, այդ թվում նաև  մոնիթորինգային:

Մեր տեսլականը

Դեՙ երգիր Արաքս,

Մեր կյանք, մեր երազ,

Քո իմաստությամբ

Տուՙր ուժ, հավատամք,

Դու ես հենարան 

Դեպի ապագա 

Սերունդներին տրվում է իրենց ներուժի դրսևորման լիարժեք հնարավորություն համայնքի կայացման ու առաջընթացի, որի շնորհիվ նրանք նույնպես նպաստում են բարեկեցիկ հասրակության, առողջ ապրելակերպի վերաարժևորման, մտածելակերպի աշխահընկալման դրական փոփոխության:

Մեր առաքելությունը

«Արաքս Կենտրոն» բարեգործակա հասարակական կազմակերպությունը նպաստում է Շիրակի մարզի ռիսկային խմբերի սոցիա-տնտեսական վիճակի բարելավմանը, ինտեգրմանը, միջսերնդային, միջմշակությային համագործակցությանը` իրազեկման, իրավագիտակցության բարձրացման, շահերի պաշտպանության,  ծառայությունների մատուցման միջոցով:

Մեր  նպատակները

Նպաստել հասարակության երեք սերունդների ներկայացուցիչների`

  • Իրավունքների և շահերի պաշտպանությանը,

  • Բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը,

  • Տեղեկատվության հասանելիության ապահովմանը,

  • Հասարակության խոցելի խմբերի հոգեբանական մեկուսացման հաղթահարմանը,

  • Միջսերնդային կապի ամրապնդմանը,

  • Առողջ ապրելակերպի խթանմանը

  • Բանակ-ծնող-դպրոց  և  Բանակ-ՀԿ-դպրոց փոխգործակցությանը,

  •  Դեռահասների և պատանիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացմանը և ազգային ոգու բարձրացմանը,

  • Բռնության ենթարկված կանանց հիմնախնդիրներին և գենդերային իրավահավասարությանը:

  • Օժանդակել հասարակության շրջանում հանդուժողական վարքագծի ձևավորմանը և հակասությունների լուծմանն առնչվող գիտելիքների բարձրացմանը:

  • Պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով նպաստել դժվարին իրավիճակներում հայտնված անձանց կարիքների լուծմանը:

  • Միավորել հասարակության շահագրգիռ լայն շերտերին  հիմնախնդիրների լուծման շուրջ:

  •  Զարգացնել համագործակցությունը հարևան, ինչպես նաև եվրոպական երկրների հասարակական կազմակերպությունների, երիտասարդների և միավորումների հետ,

  • Աջակցել կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործընթացներում երիտասարդների մասնակցությանը,

  • Խթանել շահառուների և թիրախ խմբերի մասնակցությունը հանրային կառավարման բոլոր մակարդակներում:

  • Աջակցել բնապահպանական  խնդիրների լուծմանը:

Մեր խնդիրները

  Կազմակերպել.

  • Սեմինարներ. դասընթացներ, քննարկումներ,

  • սոցիալական, հոգեբանական, իրավաբանականմ առողջապահական ծառայություններ

  • Շահերի, իրավունքների  պաշտպանություն,

  • Կրթական ծրագրեր, միջոցառումներ, հանդիպումներ, բանակումներ, ճամբարներ,

  • Բարեգործական, մարդասիրական,  բնապահպանական բազմաբնույթ  ակցիաներ և միջոցառումներ,

  • Միջսերնդային, միջմշակութային, կրթական, մշակութային միջոցառումներ:

bottom of page