top of page

 «ՓԱՌՔԻ ՊՈՒՐԱԿԸ` ՈՐՊԵՍ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ»

 «Փառքի  պուրակը` որպես  մերօրյա հերոսների  հավերժացման  խորհրդանիշ» ծրագրի իրականցումը շատ կարևորվեց ինչպես մասնակից երիտասարդների ու պատանիների կողմից, այնպես էլ  ապրիլյան հերոսամարտի հերոսների ընտանիքների, հարազատների, հասարակության այլ անդամների, պետական կառույցների կողմից: Ապրիլյան հերոսամարտի հերոս շիրակցիների հուշարձան-խաչքարի տեղադրումը, քառօրյա պատերազմում նրանց սխրանքների մասին տեղեկատվության ապահովումը, արդիական, պահանջված և կարևոր է Հայոց Բանակի հանդեպ սիրո, վստահություն, ռազմահայրենասիրական. հոգևոր-մշակութային դաստիարակության մակարդակի բարձրացման առումով, ինչը այսօր անհրաժեշտ է յուրաքանչյուրին:

«ԻՄ  ԱԶԱՏ  ԵՎ   ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔ»

Նպատակն է՝ ներկա  և գալիք սերունդների մեջ սերմանել Հայաստանի Առաջին Հանրապետության դերի կարևորության գաղափարը,  անկախ հայրենիքի, հայոց պետականության վերակերտման, հոգևոր-մշակութային արժեքների պահպանումը և ապագայի տեսլականը:

  • ՓԱՌՔԻ ՊՈՒՐԱԿԸ` ՈՐՊԵՍ  ՄԵՐՕՐՅԱ  ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ»

Նպաստել թվով 180 պատանիների և երիտասարդների շրջանում  ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը, հերոսական գաղափարների ամրապնդմանը, ինչպես նաև հավերժացնել մերօրյա սխրագործ հերոսների փառքը` մերօրյա հերոսների «Փառքի պուրակի» հիմնմամբ և հուշատախտակի տեղադրմամբ:

«Անկախությունը մերն է, իմն է, քոնն է» 

  «ԱՐԱՔՍ ԿԵՆՏՐՈՆ» ԲՀԿ-ն  2016 թ.   Սեպտեմբերի  1-ից  - 30 -ը  «Անկախությունը մերն է, իմն է, քոնն է»  ծրագրի  նպատակ էր բարձրացնել Գյումրու 150 երիտասարդների շրջանում հավատը, վստահությունն ու սերը անկախության տարիների այն ձեռքբերումներին, որոնք նպաստել են անկախության, անկախ հայրենիքի արժևորմանը, գնահատմանը կայունացմանը, զարգացմանը և հզորացմանը:

Ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանի անկախության օրվան և 25-ամյակին նվիրված երկուֆլեշմոբ`  ՀՀ Շիրակի մարզպետարանի, ՀՀ Գյումրու քաղաքապետարանի, ՀՀ ՊՆ N զորամասի, Երևանի Թատրոնի Կինոյի Պետական Ինստիտուտ Գյումրու մասնաճյուղի, «Երևանի  Եվրոպական  կրթական տարածաշրջանային  ակադեմիա»  Գյումրու  մասնաճյուղի, Շիրակի  տարածաշրջանայի  պետական  քոլեջի Գյումրիի թիվ 1-ին,3-րդ, 18-րդ, 26 և 27-րդ  ավագ և 8-րդ, 10-րդ, 25-րդ հիմնական դպրոցների աշակերտների, զինվորների, ուսանողների, քաղաքացիների մասնակցությամբ (մոտ 600 մասնկից)։

 «ԱՐԱՔՍ ԿԵՆՏՐՈՆ» բարեգործական  ՀԿ-ի կողմից իրականացված «Անկախությունը մերն է, իմն է, քոնն  է» ծրագիրն իր  մոտեցումներով յուրօրինակ միջոցառումների շարք էր` տարբեր ուսումնական հաստատությունների աշակերտների և ուսանողների  միասնական մասնակցությամբ` միավորելու բոլորին և արժևորելու անկախությունը, անկախ Հայրենիքի դերը: Անցորդ քաղաքացիները նույնպես կարևորելով և բարձր գնահատելով 25 տարիների ընթացքում ձեռք բերած անկախությունը, միանալով ֆլեշմոբին նշեցին, որ հենց իրենք են այդ  արժեքների կրողները: 

«ԵՍ ԵՄ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ»

 «ԱՐԱՔՍ ԿԵՆՏՐՈՆ» ԲՀԿ-ն 2015 թ. մարտի 1-ից  ապրիլի 30-ը «ԵՍ ԵՄ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ»  ծրագիրը՝  նպատակն էր բարձրացնել գյումրեցի պատանիների և երիտասարդների շրջանում Հայոց Բանակի հանդեպ սերն ու վստահությունը ռազմահայրենասիրական և հոգևոր-մշակութային դաստիարակության մակարդակը։

Արդյունքում «ԵՍ ԵՄ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ» ծրագրի իրականցումը տվեց հնարավորություն Գյումրի քաղաքի թիվ 3,10, 26  դպրոցների աշակերտների և Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների շրջանում բարձրացնել տեղեկատվությունը, սերն ու վստահությունը և  ռազմահայրենասիրական և հոգևոր-մշակութային դաստիարակությունը Հայոց Բանակի հանդեպ (թվով 155):

Սեմինար-պարապմունքները, տեղեկատվականհանդիպում քննարկումները Արցախյան ազատամարտի վետերանների հետ, "Խոնարհ հերոսներ" ֆիլմի ցուցադրությունները, այցելությունները Գյումրիի Արցախյան ազատամարտի պատմության թանգարան, գործնական զինվորական վարժանքները Գյումրիում տեղակայված   ՀՀ  ՊՆ  N  զորամասերի, Ճանաչողական-ուսուցողական, մասնագիտական կողմնորոշման այց-էքսկուրսիան ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներ, Ծիծեռնականբերդի հուշահամալիր, Եռաբլուր Պանթեոն բարձրացրեց ծրագրի շահառուների մոտ ինչպես Հայոց Բանակի հանդեպ սերը, վստահությունը, այնպես էլ ռազմահայրենասիրական. հոգևոր-մշակութային արժեքներտը:

Ծրագրի իրականացումը նպաստեց ապագա մասնագիտության ընտրության մեջ հաստատուն կողմնորոշում ձեռք բերելուն, տասնյակ տղաների կողքին ևս 7 աղջիկներ հաստատուն ընտրություն արեցին - «այս ծրագիրը, մեզ հնարավորություն տվեց լիարժեք, ավելի խորը իմանալ Հայոց բանակի մասին և կատարել ճիշտ մասնագիտական ընտրություն և դառնալ հայրենիքի պաշտպաններ»…

«ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԶԻՆՎՈՐ՝ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿ»

«ԱՐԱՔՍ ԿԵՆՏՐՈՆ» ԲՀԿ-ն 2014 թ. նոյեմբերի 1-ից  դեկտեմբերի 7-ը  ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի հայտարարած դրամա-շնորհային մրցույթի շրջանակներում իրականացրել  է «Պատրաստված զինվոր-Մարտունակ Բա-նակ»  ծրագիրը՝  նպատակ ունենալով բարձրացնելու գյումրեցի պատանիների և երիտասարդների շրջանում Հայոց Բանակի հանդեպ սերն ու վստահությունը։

Ծրագրի շրջանակներում  իրականացրել ենք սեմինար պարապմունքներ Գյումրիի թիվ 1-ին, 18-րդ և 27-րդ  ավագ և միջնակարգ դպրոցներում, հանդիպում- քննարկումներ Արցախյան ազատամարտի վետերանների հետ, "Խոնարհ հերոսներ" ֆիլմի ցուցադրություն թիվ 1-ին, 18-րդ , 27-րդ և 10-րդ դպրոցներում,այցելություններ Գյումրիի Արցախյան ազատամարտի թանգարան, էքսկուրս  ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական   ինստիտուտ, անցկացվելու էին հանդիպումներ և շարային վարժանք Գյումրիում տեղակայված   ՀՀ  ՊՆ  N զորամասերում։

bottom of page