top of page

Կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը ֆինանսավորվել են միջազգային, տեղական կազմակերպությունների,անհատ բարերաների կողմից, ինչպես նաև կազմակերպության ներքին մարդկային ռեսուրսների և  ներդրումների միջոցով:

Ընթացիկ ծրագրեր

,,Իմ ազատ և անկախ Հայրենիք,,

Ծրագիրն իրականացվում է ՀԵՀ  ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված  դրամաշնորհով 01. 04. 2018 - 01 05. 2018թ,

Նպատակն է՝    Երիտասարդ սերնդի մեջ սերմանել Առաջին Հանրապետության դերի

կարևորության գաղափարը,  Անկախ Հայրենիքի, հայոց պետականության վերակերտման,

հոգևոր-մշակութային արժեքների պահպանումը և ապագայի տեսլականը:

        2018 թ, մայիսի  22-ին  կայացավ «ԻՄ ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔ»  ծրագրով նախաեսված  էքսկուրսիա-ճանաչողական այցը Երևան- ՀՀ պատմության և Անդրանիկ Օզանյանի  թանգարաններ, Սարդարապատի հուշահամալիր:  Տարբեր հաստատությունների 90 երեխաներ  հաղորդակցվեցին հայ պատմական մեծ արժեքների հետ, սեփական աչքերով տեսան  պատմական այն անժխտելի փաստերը, որոնք հայ ազգի  ինքնության համար ծառայում  են որպես «անձնագիր»: 

       Թանգարաններում երկխոսություններն ու քննարկումները հնարավորություն տվեցին նրանց արտահայտել սեփական մտքերը, ծանոթանալ հայրենանվեր գաղափարներին, ընդարձակել մտահորիզոնը հայրենի պատմության վերակերտման, զարգացման շուրջ և գալ մեկ ընդանուր գաղափարի`« Ազատ  Հայրենիք, ԱնկախՀայրենիք, Հզոր Հայրենիք…»

bottom of page