top of page

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդը, հայության հավաքական կերպարը, նրա պատասխանատվությունը, պատմության վերագնահատումը եւ հայացքն է ապագային։ 

Վ. Սարգսյան

1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։

Անկախ Հայաստանի զինված ուժերի կանոնավոր զորամիավորումներն ու զորատեսակները, ինչպես նաև սպայական կազմը ձևավորվեցին գերազանցապես խորհրդային բանակի կազմակերպական հիմքի վրա։ Նորաստեղծ Հայկական բանակի սպառազինությունը և ռազմական տեխնիկան ժառանգություն էր մնացել նույն խորհրդային բանակից։

Հայոց բանակը կազմավորվեց անկախ պետականության վերականգնման գործրնթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեոքբերումը։ Լավ կազմակերպված Հայոց բանակում ծառայելը դարձավ յուրաքանչյուր հայ երիտասարդի պատվի գործը։

bottom of page