top of page

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ     ԾՐԱԳՐԵՐ

 «Փառքի  պուրակը` որպես  մերօրյա  հերոսների  հավերժացման  խորհրդանիշ» Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

 2017

 «ԱՐԱՔՍ  ԿԵՆՏՐՈՆ»   բարեգործական  ՀԿ-ի  կողմից իրականացված  «Փառքի պուրակը` որպես  մերօրյա հերոսների հավերժացման խորհրդանիշ» ծրագրի նպատակը Գյումրիի  թվով 180 պատանիների  և  երիտասարդների  շրջանում   ռազմահայրենասիրական  ոգու              բարձրացումն է,  հերոսական  գաղափարների  ամրապնդումը,  ինչպես  նաև  մերօրյա  սխրագործ  հերոսների  հավերժացումը,   հերոսների  «Փառքի պուրակի»  հիմնումն   և հուշաքարի  տեղադրումը: Գյումրու  թիվ   1,  3,  26, 27, 18,  25 դպրոցներում,  ինչպես նաև  Եվրոպական   տարածաշրջանային   ակադեմիայում,    Շիրակի     տարածաշրջանային քոլեջում,  Արվեստների ակադեմիայու անցկացվել են «Քառօրյա պատերազմի հերոսների սխրանքները» խորագրով հանդիպում-քննարկումներ: ՀՀ ՊՆ N զորամասերում կատարվել են շրջայցեր, արդյունքում պատանիներն ու երիտասարդները ականատեսն ու մասնակիցն են եղել զինվորական առօրյային, ինչը նպաստել է ձևավորելու ապագա զինվորի   կայացմանը:

Նրանց  մարտական  ուղին   կդառնա  անկրկնելի օրինակ   ապագա  զինվորի համր  սերմանելով  մերօրյա հերոսների անպարտելի ոգին, նվիրումը հայրենի հողինև հերոսի կերպարը։

 Իրականացվել է  ծառատունկ, մերօրյա հերոսների անուններն անմահացնող հուշաքարիի բացում՝ Գյումրի քաղաքում, որը ներկայիս և գալիք սերնդի համար Արցախյան պատերազմում  զոհված  հերոսների փառքը հավերժացնող լուռ վկան կլինի։  «Փառքի  պուրակը` որպես 

մերօրյա հերոսների  հավերժացման  խորհրդանիշ» ծրագրի իրականցումը շատ կարևորվեց ինչպես մասնակից երիտասարդների ու պատանիների կողմից, այնպես էլ  ապրիլյան հերոսամարտի հերոսների ընտանիքների, հարազատների, հասարակության այլ անդամների, պետական կառույցների կողմից: Ապրիլյան հերոսամարտի հերոս շիրակցիների հուշարձան-խաչքարի տեղադրումը, քառօրյա պատերազմում նրանց սխրանքների մասին տեղեկատվության ապահովումը, արդիական, պահանջված և կարևոր է Հայոց Բանակի հանդեպ սիրո, վստահություն, ռազմահայրենասիրական. հոգևոր-մշակութային դաստիարակության մակարդակի բարձրացման առումով, ինչը այսօր անհրաժեշտ է յուրաքանչյուրին:

ՓԱՌՔԻ  ՊՈՒՐԱԿԸ  ՈՐՊԵՍ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՐՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Նպատակն է՝

Նպաստել թվով 180 պատանիների և երիտասարդների շրջանում  ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը, հերոսական գաղափարների ամրապնդմանը, ինչպես նաև հավերժացնել մերօրյա սխրագործ հերոսների փառքը` մերօրյա հերոսների «Փառքի պուրակի» հիմնմամբ և ապրիլյան հերոսամարտի հուշաքարի տեղադրմամբ:

«Յոթը» վավերագրական թատրոն- նորարարական ստեղծագործություն 

«Կենսական ձայներ» միջազգային առաջնորդների ցանցի  մաս  կազմող  յոթ  կանանց  անհատական  հարցազրույցների  վրա

«Յոթը» վավերագրական թատրոնի նորարարական ստեղծագործություն է, որը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրների կին առաջնորդների մի բազմազան և համարձակ խմբի անդամների ուշագրավ կյանքը: Թատերախաղը յոթ մրցանակակիր կին թատերագիրների համագործակցության արդյունք է՝ հիմնված «Կենսական ձայներ» միջազգային առաջնորդների ցանցի մաս կազմող յոթ կանանց անհատական հարցազրույցների վրա։ Այդ կանայք ահռելի խոչընդոտներ են հաղթահարել՝ իրենց երկրներում (Ռուսաստան, Պակիստան, Նիգերիա, Հյուսիսային Իռլանդիա, Աֆղանստան, Գվատեմալա և Կամբոջա) էական փոփոխություններ կատարելու համար։Ինչպես ասել է «Կենսական ձայների» նախագահ Էլիս Նելսոնը. «”Յոթը” հիշեցում է մեր աշխարհում կին առաջնորդների` փոփոխությունների բերող զորության մասին»։ Ծանոթանալով այդ կանանց կյանքին՝ հանդիսատեսը հնարավորություն կունենա զգալ մշակույթների բազմազանությունը, ականատեսը կլինի այն զանազան եղանակներին, որոնցով յոթ տարբեր կանայք հաղթահարել են անհաղթահարելի թվացող արգելավազքը՝ հասնելու արդարության, ազատության և հավասարության:

 «’’Կենսական ձայներ’’ միջազգային գործընկերություն» ոչ կառավարական կազմակերպությունը «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի  հետ համատեղ նախաձեռնել է «Յոթը» վավերագրական թատրոնի ներկայացումը համագործակցելով տարբեր կառույցների և   «Արաքս Կենտրոն» ԲՀԿ-ի հետ:

«Մասնակցություն Բյուջետային  ծրագրերի որակական գնահատման աշխատանքներին»

«Տնտեսական զարգացման հետազոտությունների կենտրոն» ՀԿ- ի  (EuropeAId/134-552/L/ ACT/AM-2016)

«Արաքս Կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը  «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության ընդլայնում» ծրագրի շրջանակներում 2016թ-ին մասնակցել է «Տնտեսական զարգացման հետազոտությունների կենտրոն» ՀԿ- ի «Բյուջետային ծրագրերի մոնիթորինգի և որակական գնահատման աշխատանքներին մասնակցության» ծրագրի  որակական հետազոտությունների իրականացմանը:

Ծրագրի նպատակն էր   բ ացահայտել ԳԱՄԿ-ի ողմից տրամադրված տեղեկատվական, խորհրդատվական, աջակցական և ամբուլատոր ծառայությունների որակը  Շիրակի մարզի Ազատան և Գետք  համայնքների  բնակչությանը շրջանում  և պարզել  հիշյալ ծառայությունների մատչելիությունը ևարդյունավետությունը ինչքանով է  նպաստել համայնքների զարգացմանը: 

«Անկախությունը մերն է, իմն է, քոնն է»  

           «Անկախությունը մերն է, իմն է, քոնն է»  ծրագրի  նպատակ էր բարձրացնել Գյումրու 150 երիտասարդների շրջանում հավատը, վստահությունն ու սերը անկախության տարիների այն ձեռքբերումներին, որոնք նպաստել են անկախության, անկախ հայրենիքի արժևորմանը, գնահատմանը կայունացմանը, զարգացմանը և հզորացմանը:

Ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանի անկախության օրվան և 25-ամյակին նվիրված երկուֆլեշմոբ`  ՀՀ Շիրակի մարզպետարանի, ՀՀ Գյումրու քաղաքապետարանի, ՀՀ ՊՆ N զորամասի, Երևանի  Թատրոնի Կինոյի  Պետական   Ինստիտուտ Գյումրու մասնաճյուղի, «Երևանի  Եվրոպական  կրթական տարածաշրջանային  ակադեմիա»  Գյումրու  մասնաճյուղի, Շիրակի  տարածաշրջանայի  պետական  քոլեջի Գյումրիի թիվ 1-ին,3-րդ, 18-րդ, 26 և 27-րդ  ավագ և 8-րդ, 10-րդ, 25-րդ հիմնական դպրոցների աշակերտների, զինվորների, ուսանողների, քաղաքացիների մասնակցությամբ (մոտ 600 մասնկից)։

         «ԱՐԱՔՍ ԿԵՆՏՐՈՆ» բարեգործական  ՀԿ-ի կողմից իրականացված «Անկախությունը մերն է, իմն է, քոնն  է» ծրագիրն իր  մոտեցումներով յուրօրինակ միջոցառումների շարք էր` տարբեր ուսումնական հաստատությունների աշակերտների և ուսանողների  միասնական մասնակցությամբ` միավորելու բոլորին և արժևորելու մեր անկախությունը, անկախ Հայրենիքի դերը: Անցորդ քաղաքացիները նույնպես կարևորելով և բարձր գնահատելով 25 տարիների ընթացքում ձեռք բերած անկախությունը, միանալով ֆլեշմոբին նշեցին, որ հենց իրենք են այդ  արժեքների կրողները: Կազմակերպված  ֆլեշմոբերի միջոցով  որոշակիորեն լրացվեց հասարակության շրջանում տեղեկատվության բացը, նրանց դարձնելով և° միջոցառման մասնակից, և°  հզոր  Հայրենիք ունենալու  գաղափարը:

bottom of page