top of page

ՄԵԴԻԱՆ ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Փառքի  պուրակը` որպես  մերօրյա  հերոսների հավերժացման  խորհրդանիշ»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/05/25/887790/ 

 

          Ապրիլյան պատերազմում հերոսացած գյումրեցիների հիշատակին նվիրված հուշաքար է բացվել Գյումրու «Կուրսկի» հրապարակում: «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացրել է «Փառքի պուրակը` որպես մերօրյա հերոսների հավերժացման խորհրդանիշ» ծրագիրը, որի շրջանակներում էլ կանգնեցվել է հուշաքարը: Հուշաքարի բացման պատիվը տրվեց հերոսների ծնողներին ու զավակներին: Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, հյուրեր, գյումրեցիներ։ «Մեզ համար որքան ուրախալի է, որ հիշում ու հպարտանում ենք մեր հերոսներով, նույնքան ցավալի է, որ նրանք մեր կողքին չեն։ Սիրելի ծնողներ, դուք պետք է բարձր գլխով քայլեք առաջ, գիտեմ դժվար է, սակայն ձեր որդիներն անմահացել են, նրանք մեր երկրի համար տվել են ամենաթանկը` կյանքը: Հավերժ փառք նրանց»,- ելույթի խոսքում նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: 
          Արաքս կենտրոն» ՀԿ նախագահ Ալլա Խաչատրյանը վստահ է, որ հերոս շիրակցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրումը, քառօրյա պատերազմում նրանց սխրանքների մասին բարձրաձայնելն արդիական է և պահանջված, կարևոր է հայոց բանակի հանդեպ սիրո, վստահության, ռազմահայրենասիրական, հոգևոր-մշակութային դաստիարակության մակարդակի բարձրացման առումով: «Արաքս կենտրոնի» կողմից Ապրիլյան պատերազմում նահատակված շիրակցի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարը տեղադրելու գաղափարը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհով: Ծրագրի շրջանակներում ՀԿ-ի հետ համագործակցել և աջակցել են Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանը, Գյումրիում տեղակայված զորամասերը, Գյումրու մի շարք կրթօջախներ, «Մշո տղեք» ՍՊԸ տնօրինությունը, ճարտարապետ Սուրեն Կուրազյանը:

Շիրակի Հանրային Հեռուստաընկերություն 

 մայիս 2017

Մենք Մեդիայում

«ՑԱՅԳ» ՀՌԸ  ապրիլ 2017

  • «Մասնակցություն Բյուջետային  ծրագրերի որակական գնահատման աշխատանքներին», «Տնտեսական զարգացման հետազոտությունների կենտրոն» ՀԿ- EuropeAId/134-552/L/ ACT/AM - 2017

  •  «Անկախությունն իմն է, քոնն է, մերն է» -Հայաստանի  երիտասարդական հիմնադրամ, 2016թ.:

bottom of page